fbpx
Աշխարհ

Ո՞վ է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայտարարել է այն անձի անունը, ում Թուրքիան նշանակելու է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնել է թուրքական Անադոլու գործակալությունը:

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչը լինելու է Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Սերդար Քըլըչը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն է եղել 2014-2021թթ.: Քըլըչը եղել է նաև Ճապոնիայում և Բեյրութում Թուրքիայի դեսպան, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ