fbpx
Աշխարհ

Թուրքիայում դարձյալ լրագրողի են ձերբակալել

Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական Odatv լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվել է այդ լրատվամիջոցի տնօրեն Բարըշ Թերքօղլուն: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նշվում է, որ Թերքօղլուն ձերբակալվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի տեղակալ Հասան Յըլմազի բանավոր ցուցումով: Նրան տեղափոխել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք:

Լրատվական կայքի ղեկավարին հարցաքննությունից հետո տեղափոխել են Ստամբուլի Չաղլայան դատարան:

Ձերբակալելու որոշման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չկա, բայց Odatv-ն հայտնում է, որ ձերբակալման պատճառը Լիբիայում մահացած թուրք հետախույզի՝ Թուրքիայում հուղարկավորելու մասին տեղեկության հրապարակումն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ