Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի` արտասահմանից ժամանող զբոսաշրջիկների հնարավոր ձերբակալության մասին հայտարարությունից հետո կտրուկ նվազել է Գերմանիայից Թուրքիա հանգստի նպատակով ուղևորությունների թիվը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Գերմանիան օրեր առաջ` Սոյլուի հայտարարությունից հետո, իր քաղաքացիներին զգուշացրել էր, որ Թուրքիա կատարելիք այցերի ժամանակ հնարավոր են ձերբակալություններ, ինչից հետո այս շաբաթ մեծ անկում է նկատվել զբոսաշրջության ոլորտում:
Թուրքիայի Հյուրանոցատերերի միության նախագահ Թիմուր Բայընդըրը հայտարարել է, որ Բեռլինում Թուրքիա գնալու համար հանգստյան փաթեթների գինը 1000-ից հասել է 300-500 եվրոյի:
Նշենք, որ անցյալ տարի Թուրքիա է այցելել 4.5 մլն զբոսաշրջիկ:
