fbpx
Աշխարհ

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը դատապարտող հայտարարություն է տարածել Ապրիլի 24-ի հետ կապված

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) դատապարտող հայտարարություն է տարածել Ապրիլի 24-ի հետ կապված.

«Պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժող ժողովուրդներից ու հավատքներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարության ճանապարհներին դիմելը, միմյանց հասկանալը և պատմական վերքերն անկեղծ մոտեցմամբ բուժելն անհրաժարելի քայլեր են ընդհանուր ապագայի համար։

Ծայրաստիճան կարևոր է այս հողերում խաղաղության մեջ ապրել այս աշխարհագրության հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ միասին։

Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, կիսում ենք 108 տարվա ցավերը, մեր սրտի խորքերում զգում ենք Մեծ եղեռնը, այս մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ և հարգանքով ոգեկոչում ենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ գործընթացում»,- նշվել է հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ