Ստամբուլում կալանավորվել է հայկական ծագմամբ թուրք իրավապաշտպան Առլետ Նատալի Ավազյանը։ Այս մասին հայտնում է Ahval-ը՝ հղում անելով Gazete Manifesto-ին։
Աղբյուրի համաձայն՝ Ավազյանը կալանավորվել է իր տանը խուզարկությունից հետո։ Երկուշաբթի նրան կանչել են հարցաքննության, որ ցուցմունք տա ահաբեկիչների հետ իր ենթադրյալ կապերի մասին։
Ավազյանը հայտնել է, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, ևև ինքը իր թվիթների հետ կապված ցուցմունքներ կտա։
Իրավապաշտպանը, որը հայտնի է իշխանությունների քննադատությամբ, մի քանի օր առաջ թվիթ էր գրել ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի մասին։
Նա Twitter-ում տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրառում կատարել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։