Աշխարհ

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը ընտրություններից առաջ փոփոխություններ է կրելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է թուրքական Sözcü լրատվամիջոցը:

«Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին: Իսկ մինչ այդ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու և մեր ազգի առջև դուրս ենք գալու, որպես լիովին այլ «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Պետք է արդարացնենք մեր ժողովրդի սպասելիքները»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայում վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականին, որի արդյունքում խորհրդարան են մուտք գործել «Արդարություն և զարգացում», Հանրապետա-ժողովրդական, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաև Ազգայնական շարժում և «Լավ» կուսակցությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ