Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկրում տիեզերական գործակալություն կհիմնվի: Նշվում է, որ գերատեսչությունը կունենա սեփական բյուջե և ինքնուրույն գործունեություն կծավալի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գերատեսչությունը կհամագործակցի Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հետ:
Գործակալության նպատակների մեջ կմտնի նաև «երկրի ազգային տիեզերական ծրագրի մշակումն ու իրականացումը»:
2017թ.-ի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի գործող նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է երկրի իշխանությունների տիեզերական կայան կառուցելու որոշման մասին:
