fbpx
Կառավարություն

Ամբողջությամբ թվայնացված է պետկառավարման համակարգի ներքին փաստաթղթաշրջանառությունը. Ավինյան

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ. ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը, այս մասին Facebook-իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։

Ծրագրում արդեն ներառված են ՀՀ Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցների)»,- նշել է Ավինյանը:

Նա հավելել է, որ արդյունքում էապես նվազելու են հաղորդակցության վրա քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը (թուղթ, տպագրական և փոստային ծախսեր) և կրճատվելու են հաղորդակցման ժամկետները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ