fbpx
Իրավական

Մահվան ելքով ավտովթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ՔԿ

2021թ. հունիսի 11-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 30-ամյա բնակիչը «Տոյոտա Ալփարդ» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար հենասյանը, կողաշրջվել ու հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով էլ մահացել է: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ