Twitter ընկերության ու համանուն սոցիալական ցանցի համահիմնադիր Էվան Ուիլյամսը հայտարարել է ընկերության տնօրենների խորհուրդը լքելու որոշման մասին: Այդ մասին Ուիլյամսը հայտնել է ուրբաթ:
«Բախտս շատ է բերել, որ տնօրենների խորհրդում 12 տարի շարունակ աշխատել եմ: Դա անհավանական հետաքրքիր էր, ուսուցողական, իսկ երբեմն էլ՝ լարված», – գրել է Ուիլյամսը:
Նրա խոսքով՝ ինքը հեռանում է այլ բաների վրա կենտրոնանալու նպատակով:
Փոխանցում է aysor.am-ը։