Twitter-ի միրոբլոգների սերվիսն արգելափակել է Կուբայի Կոմունիստական կուսակցության և նրա Կենտկոմի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոյի էջերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Այժմ Կաստրոյի էջ մտնելիս սոցցանցում հայտնվում է հայտարարություն աքաունթի գործողության դադարեցման մասին։
Սերվիսի աշխատակազմն արգելափակել է նաև քաղաքական գործչի դստեր՝ Մարիելա Կաստրոյի հաշիվը, որն զբաղեցնում է երկրի Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Twitter-ն արգելափակել էր Կուբայի մի քանի առաջատար ԶԼՄ-ների աքաունթները և երկրի հաղորդակցությունների նախարարության էջը։ Դրանք արգելափակվել են կղզու Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելի՝ Կուբայի բնակչությանը դիմելու ժամանակ, որում նա նախազգուշացնում էր վերահաս էներգետիկ ճգնաժամի մասին՝ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով։
Սոցցանցի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ սերվիսի կանոններն արգելում են օգտատերերին արհեստականորեն որևէ քննարկում մտցնել թոփում ի հաշիվ բազմաթիվ աքաունթների օգտագործման։ Կուբայի Ժուռնալիստների միությունում արգելափակումն անվանել են զանգվածային գրաքնության ակտ և պահանջել վերականգնել աքաունթների գործողությունը։