Twitter-ը կհետևի սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին

Ամենադիտվածներ

Twitter-ը սոցիալական ցանցերում ռասիզմի դեմ պայքարելու նպատակով կհետևի 50 լավագույն սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորանքներ են հնչել Պոլ Պոգբայի հասցեին՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում 11-մետրանոց հարվածը չիրացնելու պատճառով:

Անցած մրցաշրջանում շատ ֆուտբոլիստներ 24 ժամով բոյկոտում էին Twitter-ը, ինչի պատճառով սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է փոխել իր քաղաքականությունը:

The Times-ի հաղորդմամբ՝ ավելի ակտիվ մոտեցում կձեռնարկվի ռասիզմի դեմ պայքարին, որը կներառի 50 հայտնի սևամորթ ֆուտբոլիստների հաղորդագրությունների կանոնավոր ստուգում:

Ավելի վաղ Twitter-ը ռասիստական և վիրավորական թվիթները հետաքննում էր միայն այն դեպքում, եթե դրանց մասին հաղորդվում էր:

Ամենաթարմ