Twitter-ից կրկին հայտնել են սոցցանցի ներսում կրիպտոարժույթներով փոխանակվելու մտադրության մասին։
Ընկերությունից արդեն իսկ հայտարարել էին, որ ցանկանում են թույլ տալ օգտատերերին վարձատրել իրենց սիրելի միկրոբլոգերին, իսկ այդպիսի «թեյավճարները» հնարավոր կլինի տալ կրիպտոարժույթների միջոցով։
Այս մասին տեղեկացնում է HighTech+ -ը։
Նշվում է հիմնականում բիթքոյնի մասին։
Ըստ աղբյուրի՝ որոշ երկրներում կրիպտոարժույթների փոխանակումն արգելված է ու դրա համար այս գործառույթը հասանելի չի լինի բոլորի համար։
Նշվում է նաև, որ գործառույթը սկզբում հասանելի կլինի iPhone-ների համար, հետո արդեն Android-ով աշխատով բոլոր հեռախոսների։