Գերմանիայում տղամարդը հարձակվել է երկու աշակերտուհիների վրա

Ամենադիտվածներ

Գերմանիայում տղամարդը հարձակվել է երկու աշակերտուհիների վրա

Գերմանիայի հարավ-արևմուտքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է դպրոց գնացող երկու աշակերտուհիների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղջիկները ծանր վնասվածքներ են ստացել։ Հարձակումը տեղի է ունեցել Մյունխենից արևմուտք գտնվող մոտ 5000 բնակչություն ունեցող Իլերկիրխբերգ քաղաքում։

Գերմանական Ուլմ քաղաքի ներկայացուցիչ Վոլֆգանգ Յուրգենսը հայտնել է, որ կասկածյալը փախել է մոտակա շենք:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ