Ինդիանայում տղամարդը հեռախոսը նետել է Թրամփի ուղղությամբ, երբ նա բարձրանալիս է եղել ելույթ ունենալու Ազգային հրաձգային ասոցիացիայի առջև։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը։
Կադրերում երևում է, որ ԱՄՆ նախագահը մոտենում է տրիբունային, և այդ ընթացքում հավաքվածներից մեկը հեռախոս է նետում։
Տղամարդուն ձերբակալել են։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ նա հարբած է եղել։
Կատարվում է հետաքննություն։