fbpx
Առողջապահություն

17 տարի տղամարդը ոչինչ չի կերել՝ խմելով միայն գազավորված ըմպելիք

Իրանի բնակիչ Ղոլամռեզա Արդեշիրին պնդում է, որ տարօրինակ հիվանդության պատճառով 17 տարի ոչինչ չի կերել և ուժերը պահպանում է մեկ գազավորված ըմպելիքով։ Այդ մասին գրում է Daily Star-ը։

Ըստ Արդեշիրիի, 2006 թվականից իրեն թվում էր, թե իր բերանում օտար առարկա է հայտնվել՝ մազի նման։ Տղամարդը չէր կարողանում ուտել և անընդհատ շնչահեղձ էր լինում։

Բժիշկը Արդեշիրին ուղղորդել է այլ մասնագետների մոտ, սակայն նրանք, նրա խոսքով, նույնպես չեն կարողացել բացատրել իր զգացմունքները։

«Առավոտից երեկո կամ բժշկի կաբինետում էի, կամ հիվանդանոցում, բայց ոչ ոք չկարողացավ ախտորոշել իմ հիվանդությունը»,- պնդում է տղամարդը։ Ի վերջո նրան խորհուրդ են տվել դիմել հոգեբույժի։

Արդեշիրին պնդում է, որ այդ ժամանակվանից նա դադարել է ուտել:

Տղամարդը նաեւ պնդում է, որ 17 տարի շարունակ օրական երեք լիտր գազավորված ըմպելիք է խմել։ Նա քնի հետ կապված խնդիրներ ունի՝ այժմ քնում է օրական ընդամենը չորս ժամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ