fbpx
Առողջապահություն

Թզի օգտակար հատկությունները

Թուզն ամենահանելուկային միրգն է ու նաև շատ օգտակար:

Թարմ թուզը հարուստ է շաքարով, օրգանական թթուներով: Որոշ սորտեր մինչև 71% շաքար՝ գլյուկոզա, լևուլեզ, սախարոզ, կիտրոնաթթու են պարունակում, անգամ՝ գլիցերինաթթու:

Շատերն իրավամբ թուզն անվանում են բնության կատարյալ ստեղծագործություն: Դրա օգնությամբ բուժում են թունավորումից, քանի որ կարգավորում է ստամոքսը, ակտիվորեն խթանում է լյարդի ու երիկամների աշխատանքը: Օգնում է անգինայի դեպքում, երբ այն եփում են կաթով. ազատում է կոկորդացավից, հազից ու նաև ջերմիջեցնող հատկություն ունի:

Թուզը հարուստ է կալիումով, որի անբավարարության դեպքում սրտամկանի ու կմախքի մկանունքի աշխատանքն է խանգարվում: Իսկ կալիումի սուր անբավարարության դեպքում սուր նևրալգիա է զարգանում:

Նպաստում է ոչ խորը վերքերի արագ սպիացմանը, ուռուցքների ապաքինմանը. դրա համար օգտագործում են թզից պատրաստված խյուսը:

Թզի էներգետիկ արժեքը կազմում է 300 կկալ 100 գրամում: Վտանգն ու հակացուցումը Թարմ թուզը գրեթե կողմնակի հետևանքներով ազդեցություն չունի ու հազվադեպ կարող է վնասել:

Չորացրած թուզը օրգանիզմի մշակած էներգիան կարող է կրկնապատկել, բարձրացնել տրամադրությունը, աշխատունակությունն ու ակտիվացնել մտավոր գործունեությունը: Թզաչիրը բջջանքի պարունակությամբ ռեկորդակիր է մյուս չրերի շարքում ու դրա շնորհիվ ստամոքս-աղիքային տրակտի կանոնավոր աշխատանք է երաշխավորում ու քաղցն է հագեցնում:

Օգտակար է օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի ու վիտամինների առատությամբ: Թզաչիրը պարունակում է կալիում, մագնեզիում, երկաթ, կալցիում ու В խմբի վիտամիններ, բայց քիչ է ասկորբինաթթվի քանակը:

Թզաչիրն օգնում է փորկապության դեպքում: Հակացուցումները Արդեն ասվեց, որ թուլացնող հատկություն ունի, ուստի հեռավոր ճամփորդությունից ու ժամեր տևող խորհրդակցությունից առաջ չի կարելի տարվել թզաչրով, եթե դիաբետ, պանկրեատիտ կամ էլ աղիքային սուր հիվանդություններ կան:

Հակացուցված է գիրության, ավելորդ քաշի պարագայում, քանի որ շատ կալորիական է ու նպաստում է մարմնի զանգվածի ավելացմանը: Մինչդեռ թարմ թուզը հակացուցումներ չունի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ