ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ին ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն որոշել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վերաբերյալ։
Թույլատրվել է հանդիպումն անցկացնել սահմանափակ քանակով՝ 30 տոկոս հանդիսականների ներկայությամբ:
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիայի» մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
