Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատասխանել է այն տեղեկություններին, որ Սուպերլիգան հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և ՈՒԵՖԱ-ի՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ:
ՈՒԵՖԱ-ի ի գիտություն է ընդունել Եվրոպական դատարանի հայտարարությունը:
«ՈւԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում Եվրոպական դատարանի հայտարարությունը Սուպերլիգայի գործը Մադրիդյան դատարանի կողմից ուղարկելու մասին, չնայած այն փաստին, որ ինը հիմնադիր ակումբներ դուրս են եկել մրցաշարից: ՈւԵՖԱ-ն վստահ է իր դիրքորոշման հարցում և վճռականորեն կպաշտպանի այն», – ասվում է հայտարարության մեջ:
UEFA takes note of the announcement by the European Court of Justice of the referral from a Madrid court on the so-called European Super League, notwithstanding the withdrawal of nine of its founding member clubs. UEFA is confident in its position and will defend it robustly.
— UEFA (@UEFA) May 31, 2021