fbpx
Աշխարհ

Ռուսաստանը Արևմուտքին կոչ է անում ավելի ակտիվորեն ազդել Կիևի վրա․ Լավրով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Արևմուտքը լսել է Մոսկվայի կոչը՝ ավելի ակտիվորեն ազդել Կիևի վրա Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարման համար:

«Մենք կոչ արեցինք մեր եվրոպացի գործընկերներին ավելի ակտիվ ազդել Կիևի վրա, որպեսզի հասնենք Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացմանը: Հուսով եմ, որ այս ազդանշանը լսվել է, և որ մոտ ժամանակներս կկարողանանք արդյունքներ տեսնել»,- ասել է նա:

Դոնբասում հակամարտության կարգավորման հիմքը Մինսկի համաձայնագրերի իրականացման միջոցառումների շարքն է: Դրանք 2015 թվականի փետրվարի 12-ին ստորագրվել են Կոնտակտային խմբի մասնակիցների կողմից: Փաստաթուղթը, բացի հրադադարի ռեժիմից և զենքի դուրսբերումից, նախատեսում է խոր սահմանադրական բարեփոխումներ Ուկրաինայում, որի արդյունքը պետք է լինի իշխանության ապակենտրոնացումը՝ հաշվի առնելով Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ տարածքների հատուկ կարգավիճակը, ինչպես նաև այս տարածաշրջանում ընտրությունների անցկացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ