Երեկ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ առաջին խաղում մրցեցին իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը և սերբ Նովակ Ջոկովիչըչ։
Ջոկովիչը առավելության հասավ 6-2, 4-6, 6-3, 6-2 հաշվով։ Հանդիպումը տևեց 2 ժամ 49 րոպե։ Իր կարիերայի ընթացքում Բաուտիստա Ագուտը առաջին անգամ էր խաղում Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում, իսկ սերբ թենիսիստըերկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ։
Նշենք, որ եզրափակչում կմրցի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով մյուս կիսաեզրափակչում հաղթեց Ռաֆայել Նադալին։
Եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին։