Հասարակություն

Արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը․ Արարատ Միրզոյան

88-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները։ Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը։

Այսօր, ավելի քան երբևէ, արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը։ Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, և այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ