Ուկրաինայի հետ Բելառուսի պետական սահմանի վերահսկողությունն ուժեղացվում է:
«ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 2-ին սահմանապահ զորքերին հրամայել էր ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը: Նրա խոսքով ՝ ուկրաինական կողմից հսկայական քանակությամբ զենք է մատակարարվում Բելառուսին:
«Ուկրաինայի հետ Բելառուսի Հանրապետության պետական սահմանի վերահսկողությունն իրականացվում է սահմանային ծառայության և սահմանային հսկողության ուժեղացված տարբերակով», – ասել է Բիչկովսկին: