Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը:
Հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:
«Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր բնակավայրի տեղական համայնքի հետ: Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները»,- նշել են ՈւՀՄ-ից:
Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպել են նաև 2016-ի ապրիլյանպատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում և Արցախում երկարաժամկետմարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից: