fbpx
Հասարակություն

Ուկրաինացի պատգամվորին թույլ չէին տալիս մուտք գործել ՀՀ՝ «երրորդ երկրի պահանջով»

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայիմը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մուտք գործել ՀՀ:

Պատգամավորը գրել է՝ քանի որ այցը Երևան պաշտոնական բնույթ չէր կրում, իր հետ դիվանագիտական անձնագրի փոխարեն սովորական անձնագիր էր վերցրել:

«Երկար ստուգումներից հետո, սպաները հայտենցին, որ տվյալների բազայում նշված է եղել «մուտքի արգելում»: Պատճառը ներկայացնելու իմ խնդրանքին ի պատասխան՝ նրանք ասացին, որ անհայտ է, և չեն կարող հայտնել», – գրել է պատգամավորը:

Նա հավելել է, որ որոշ ժամանակ անց միգրացիոն ծառայության երկու աշխատակից են մոտեցել և «քաղաքավարությամբ բացատրել են, որ արգելքը ոչ թե Հայաստանի, այլ երրորդ երկրի պահանջով է դրված»:

«Բոլոր հանգամանքները պարզելուց և, ըստ երևույթին, մեր դիվանագիտական ծառայությունների միջամտությունից հետո, ինձ թույլատրեցին մուտք գործել երկիր», – գրել է ուկրաինացի պատգամավորը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ