fbpx
Աշխարհ

Ուկրաինան դարձյալ ներկա չի եղել ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստին

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է՝ ցավում է, որ Ուկրաինան հերթական անգամ չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է ТАСС-ը:

Նշվում է, որ Ուկրաինային հրավեր է ուղարկվել և՛ ԱՊՀ-ից, և՛ Թուրքմենստանից:

Լեբեդևը նշել է, որ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ներկա է եղել ԱՊՀ 10 պետության ներկայացուցիչ, իսկ հանդիպումն անցել է բարձր մակարդակի վրա:

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ