Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը: Այս մասին հայտարարել է Ուկրանիայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը Դավոսում տեղի ունեցած «Ուկրաինական նախաճաշին»
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները միայն այդ որոշման հետ չէ, որ կապում են «Ուկրզալիզնիցյա»-ի զարգացման ակնկալիքները:
«Դա էկոհամակարգային որոշում է, որը պետք է ցույց տա, որ Ուկրաինան չտեսնված կերպով բաց է ներդրումների, աշխարհի, նոր ստանդարտների համար»,- ասել է վարչապետը:
Գոնչարուկը նշել է, որ, չնայած այն բանին, որ դեռ անհրաժեշտ է պայմանավորվել և համաձայնեցնել որոշման մանրամասնությունները և փաստաթղթերը, դրա վերաբերյալ քաղաքական որուշումն արդեն վիթխարի քայլ է։