Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Ադրբեջանին. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը գրառում է կատարել Twitter-ում: Նա հերքել է լուրերն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է ռազմական օգնությամբ աջակցել Ադրբեջանին:

«Ուկրաինան չի պատրաստվում ռազմական օգնություն տրամադրել հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին:

Այ, իսկ բժշկական օգնություն, դեղեր մի փոքր չափազանցնող պատգամավորների համար պետք է փնտրի ողջ երկիրը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/armembukraine/posts/618766528801572

Ամենաթարմ