Ուկրաինայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.առաջնության նախընտրական փուլի 8-րդ տուրի խաղում հյուրընկալել էր Պորտուգալիայի հավաքականին:
Հանդիպումը տեղի Է ունեցել Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ուկրաինայի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան հարձակվողներ Ռոման Յարեմչուկն ու Անդրեյ Յարմոլենկոն:
Խաղի արդյունքներով՝ Ուկրաինայի հավաքականը 7 խաղում վաստակել է 19 միավոր և ժամանակից շուտ դուրս եկել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ: Ուկրաինացիները միանգամից Եվրոպայի առաջնության են դուրս եկել պատմության մեջ առաջին անգամ։
Հիշեցնենք, որ 2012-ին Եվրոպայի առաջնությունն անցկացվել Է Ուկրաինայում և Լեհաստանում, այդ պատճառով Ուկրաինայի ազգային թիմն ավտոմատ կերպով որակավորվել է մրցաշարին: