Համացանցի ուկրաինացի օգտատերերը դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային, որը Կիևում աղի մեջ թաթախված հացը նետել էր գետնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը Նեթանյահուն կնոջը հետ ժամանել էր Կիև՝ պաշտոնական հանդիպումների համար։
Վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել էին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։
Ըստ ուկրաինացիների, նման քայլը վիրավորանք է ոչ միայն Ուկրաինային, այլև Իսրայելի կառավարության ղեկավարին:
«Ստացվում է, որ պետություն կառուցելն ավելի հեշտ է, քան կնոջը»,-գրել է օգտատերերից մեկը ։
Մեկ այլ օգտատեր շնորհակալություն է հայտնել, որ նա դեմքին չի թքել։
Սառա Նեթանյահուի նաև սկանդալ էր սարքել Կիևի ինքնաթիռում՝ իրեն պատշաճ ողջունելու համար։