fbpx
Աշխարհ

Ուկրաինայում քվեաթերթիկների գրեթե 76 տոկոսի հաշվարկով Զելենսկին ստացել է ձայների մեծամասնությունը

Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյուքնում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատարն է: Նա ստացել ձայների 73․06 տոկոսը, իսկ  գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24․66 %-ը։ Այս տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն քվեաթերթիկների 75․99%-ի հաշվարկից հետո։

Նշվում է նաև, որ քվեաթերթիկների 2․32%-ն անվավեր է ճանաչվել։ Ընտրողների մասնակցությունը երկրորդ փուլում կազմել է 62․07%։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում, բացի Լվովյան մարզից։ Այնտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների 64․04%-ը, Զելենսկուն՝ 33․22%-ը։

Հարկ է նաև նշել ,որ դեռևս ոչ մի նախագահ ժողովրդի կողմից նման վստահության չի արժանացել։

Ընտրական երկրորդ փուլն անցկացվել է կիրակի։ ՆԳՆ-ում և ԿԸՀ-ում հայտնել են, որ դեռևս չեն արձանագրել զանգվածային խախտումների դեպքեր, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ