fbpx
Սպորտ

Ումտիտին ցանկանում է կարիերան շարունակել Բարսելոնայում

Սամուել Ումտիտին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

29-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Լեչեում»: Նա հաճույքով կվերադառնա կատալոնական ակումբ և կառաջարկի իր թեկնածությունը, եթե «Բարսան» չկարողանա այլ խաղացողների ձեռք բերել ֆինանսական սղության պատճառով:

Ֆրանսիացի խաղացողն առաջարկներ ունի այլ ակումբներից, սակայն նա դրանք չի դիտարկի այնքան ժամանակ, քանի դեռ «բլաուգրանան» չի հայտարարել, որ հույսը չի դնում նրա վրա։

Ենթադրվում է, որ «Բարսան» գոհ է ֆուտբոլիստի խաղից այս մրցաշրջանում, բայց միևնույն ժամանակ չի ծրագրում շարունակել համագործակցությունը նրա հետ։ Խաղացողին կտեղեկացնեն նոր թիմ գտնելու անհրաժեշտության մասին։

Ումտիմտիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Պաշտպանի վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ