2016 թվականին «Բարսելոնա» տեղափոխված ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ կատալոնական ակումբից։
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսայի» ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստին իր մտադրությունների մասին։
Նշվում է, որ իսպանական ակումբը պատրաստ է հրաժարվել Ումտիտիից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա կենտրոնական պաշտպանով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռոման», «Նապոլին» և այլն։

