fbpx
Քաղաքականություն

Ունեմ ժամանակ` հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը. Թորոսյան

Այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ ՀՀ-ում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով Կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են:

«Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը: Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պետք է ունենայինք 30 000-ից ավելի վարակակիր, բայց ունենք 27 000: Մենք ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի կեսերից սկսած»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համաճարակային իրավիճակ է, ինչը կրկնակի, եռակի ավել բեռ է առողջապահական համակարգի վրա:

Հարցին՝ նախարարն ունի՞ այդքան ժամանակ՝ հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը, Թորոսյանն արձագանքեց, թե ունի ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը և գնահատական տալու, և միշտ ունենալու է:

Դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ հանրության վրդովմունքը արդարացված է, որ առողջապահության նախարարն այս իրավիճակում քաղաքական հայտարարություններ է անում, Թորոսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ հանրությունն ունի վրդովմունք: Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»:

Հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ կորոնավիրուսի դեմ պաքարը տապալելու համար, Թորոսյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում»:

Դիտարկմանը, թե ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմում են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, Թորոսյանն արձագանքեց, թե պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին. «Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտահրավերի դեմ»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ