Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է հնչող հայտարարություններին, թե ԱՄՆ-ն Եվրոպայում կենսաբանական կամ քիմիական զենքեր ունի։
Նրա խոսքերը փոխանցում է BBC-ն։
Բայդենը նշել է, որ այդ պնդումները պարզապես չեն համապատասխանում իրականությանը։
Նրա խոսքով՝ ինքը երաշխավորում է, որ նման բան չկա։
Անդրադառնալով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի պնդումներին, Բայդենն ասել է, որ ըստ ՌԴ-ի՝ Ուկրաինան կենսաբանական զենք ունի և, իբր, ցանկանում է ձեռք բերել այն ու օգտագործել։