Uno de 50 զարդերի բրենդը ստեղծվել է 1996 թվականին մի խումբ տաղանդավոր, հեղափոխական, երիտասարդ դիզայներների կողմից։
Բրենդի նպատակն է ստեղծել չկրկնվող, օրիգինալ զարդեր։ Նոր մոտեցումներ, թարմ շունչ և քառակուսիներից դուրս մտածելակերպ՝ այս երեք կարևորագույն գաղափարներով է առաջ գնում բրենդը։ Անվանումը՝ Uno de 50 (50-ից մեկը) իր մեջ կարևոր իմաստ է կրում։
Յուրաքանչյուր հավաքածուի մեջ 1 կտորից արտադրվում է 50 համարակալված նմուշ՝ դարձնելով զարդերը չկրկնվող և յուրօրինակ։ Գաղափարը բրենդի հիմնադիրներից՝ Կոնչա Դազ դել Ռոյինն էր։ Ամենաառաջին հավաքածուն նախնական տվյալներով պետք է վերջինը և միակը լիներ, սակայն մեծ պահանջարկ ձեռք բերելով` զարդեդի բրենդը մինչ օրս էլ շարունակում է արտադրել օրիգինալ կտորներ։
Զարդերը իրենց մեջ կրում են մադրիդյան շունչը, ըմբոստության և հեղափոխության ազդեցությունը։
Կարելի է անգամ թեթևակիրեն նկատել իսպանացի հանճարեղ ճարտարապետ Գաուդիի և նկարիչ Դալիի ազդեցությունները։
Uno de 50-ի զարդեդը էքստրավագանտ են, միանշանակ տարբերվող և օրիգինալ։ Զարդերը կրելիս հեշտությամբ կարելի է յուրահատուկ և ինքնավստահ զգալ և ինչ-որ տեղ էլ տեղափոխվել 90-ականների Մադրիդ։
Բրենդի ձեռագիրը ամենաշատը ընդգծում են հետաքրքիր դիզայն ունեզող ապարանջաններն ու մատանիները և ոչ միայն։
Աննա Մարտիրոսյան