Լոնդոնի «Չելսիի» հանդերձարանում երեկ իսկական տոն էր․ ակումբը տիրացել էր Չեմպիոնների Լիգայի գավաթին։
Ակումբի Twitter-ի էջում տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շամպայնը ձեռքը մտնում հանդերձարան, որից հետո սկսում է իսկական իրարանցում ու հնչում են ուրախության ճիչեր։
Հիշեցնենք, որ «Չելսին» մրցում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով։
Boss. 🍾#ChelseaChampions #UCLFinal pic.twitter.com/sa5KHaBdJL
— Chelsea FC (@ChelseaFC) May 29, 2021

