Կիպրոսյան հավաքի շրջանակում Եկատերինբուրգի «Ուրալը» անցկացրել է առաջին ընկերական խաղը՝ մրցելով լեհական «Ռակուվ»-ի դեմ: Հանդիպումն ավարտվել է ռուսական ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի կազմում մասնակցել է ամբողջական հանդիպմանը։
Նշենք, որ եկատերինբուրգյան թիմի հավաքը կտևի մինչև հունվարի 27-ը: Այս ընթացքում «Ուրալը» ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի: