fbpx
Սպորտ

3 ֆուտբոլիստ վերադարձել է Ուրարտու

«Ուրարտուի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ուրարտուի» սաներ Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանը և Սերգեյ Մկրտչյանը, որոնք գործուղված էին ԲԿՄԱ, վերադարձել են հարազատ թիմ։

Նշվում է, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամներն արդեն ներգրավել են նախապատրաստական գործընթացին և մարզվում են «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Նարեկ Աղասարյանը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 32 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ, Նարեկ Գրիգորյանը մասնակցել էր 33 հանդիպման ու դարձել 11 գոլի հեղինակ, իսկ Սերգեյ Մկրտչյանը 32 խաղում դարձել էր 5 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ