Վահրամ Թոքմաջյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է դպրոցների վերաբացման խնդրին և մի քանի դիտարկումներ է արել:
«Ուրախ եմ, որ կառավարությունը քննարկում է դպրոցների վերաբացման տարբերակները։ Հեռավար կրթությունը պարզապես անարդյունավետ միֆ էր և մեծագույն գլխացավանք ուսուցիչների, ծնողների համար։
Բայց կան մի քանի հարցեր, որոնց շուրջ քննարկումներ չտեսա.
Կառավարությունը հատկացնելու՞ է միջոցներ ուսուցիչների, սպասարկող անձնակազմի և սովորողների պարբերաբար թեստավորման համար։
Դասարանների հնարավոր քանակի կրճատման և ժամերի ավելացման պարագայում ուսուցիչները վճարվելու՞ են։
Տարվելու՞ է սոցիալ-հոգեբանական աշխատանք(արդեն չի տարվել ու բավականին ուշացել ենք)։
Դպրոցների հնարավորությունների, կարիքների պատշաճ գնահատում տեղի ունեցե՞լ է։
Հատկացվելու՞ են լրացուցիչ միջոցներ ախտահանիչ ու կանխարգելիչ պարագաների համար։
Բնական, շենքային պայմաններից դուրս միջավայրը դիտարկվելու՞ է որպես հնարավոր կրթական միջավայր»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1749388705200874