ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները։
Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն` այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։
Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեպքերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։