fbpx
Խորհրդարան

Մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից

ՀՀ ազգային ժողովն այսօր արատհերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ուսանողների առանձին խմբերի ներառել ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացողների շարքում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն:

«Օրենքի ընդունմամբ, Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»,- ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

usanogh-vrastan-dimord1

Գործող կարգերով պետության կողմից ուսման վճարի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերի ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Փոխնախարարի խոսքով՝ բաց օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով:

«Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակից կամ կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ»,- ասել է Թռչունյանը:

Սահմանվել են նաև տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը՝ ՄՈԳ-երը:

Նախագծի ընդունման դեպքում  նախատեսվում է, որ որոշակի առաջադիմության դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի մոտ 4 000 ուսանող՝ բուհական և ՄԿՈՒ համակարգի, 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6 800, 2023-ին՝ 6 000, 2024-ին՝ 4 600:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ