Երևանի թատրոնի և կինոյի իստիտուտի ռեկտոր ընտրվեց բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Ուսանողները սակայն դեմ են այս ընտրությանը և բողոքի ակցիա են սկսել համալսարանում: Նրանք փակել են ինստիտուտի մուտքի դուռը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, բուհի ուսանողները դեմ են Լիլիթ Արզումանյանի թեկնածությանը, և ուսանողական խորհրդի ղեկավարը նիստի ժամանակ պատմել է, որ իրենք ամիսներ առաջ հանդիպել են Լիլիթ Արզումանյանի հետ և վիրավորված են դուրս եկել այդ հանդիպումից: