Նոր ուսումնական տարին Արգենտինայում պետք է սկսվեր չորեքշաբթի` մարտի 6-ին: Սակայն, այն չի սկսվել ուսուցիչների գործադուլի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ruptly-ն: Ուսուցիչների կարծիքով՝ իրենց աշխատավարձերն աճում են ավելի դանդաղ, քան գները:
2018 թվականին գները բարձրացել են 47% -ով, ակնկալվում է, որ այս տարի գնաճը կկազմի 30%: Ցուցարարները պահանջում են, որ աշխատավարձը բարձրացվի լրացուցիչ 16 տոկոսով:
Աղբյուրը՝ shantnews.am