ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ:
«Ուսումնառության տևողությունը 3 տարի է:
Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:
- ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու սննդի անվտանգության թեմայով միջազգային օլիմպիադային
- Ակնկալվում է, որ 2022 թվականի սեպտեմբերից մեզ մոտ կդասավանդվի վրացերեն. ԿԳՄՍ նախարար
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:
Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց՝ այս հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: