Կորոնավիրուսի հետևանքով սովորողների մեծ մասը, եթե ոչ բոլորն անցան հեռավար կրթության։ Արդյունքում շատերին սկսեց դուր գալ կրթության այս ձևը, քանի որ ժամանակի և գումարի խնայողություն էր լինում ու շատ դեպքերում ավելի արդյունավետ էր անցնում։ Մի շարք մասնագետներ էլ, հասկանալով օնլայն դասավանդման առավելությունները, սկսեցին իրենց աշխատանքին զուգահեռ զբաղվել նաև իրենց մասնագիտության դասավանդմամբ։
Հենց նման մասնագետների համար ստեղծվել է հայկական յուրօրինակ մի հարթակ՝ Uteach-ը՝ իր ոլորտում առաջինը հայկական իրականության մեջ։ Ստարտափը միտված է հեշտացնելու դասավանդողների գործը․ նրանք կարող են րոպեների ընթացքում ստեղծել իրենց անհատական վեբ կայքը, որի միջոցով էլ հենց կացկացնեն իրենց դասընթացները։
Uteach.am-ի առավելությունը կայանում է իր հասանելիության և բազմաֆունկցիոնալ լինելու մեջ։ Ահա այդ գործառույթներից մի քանիսը, որոնք կարևոր են դասավանդողների համար։
Սեփական կայք սեփական չափորոշիչներով
Այսօր օնլայն դասավանդողների մեծ մասը օգտագործում են Facebook-ը և Zoom-ը, իսկ համալսարանները՝ Moodle համակարգը։ Սակայն Uteach-ի օգնությամբ բոլոր գործողությունները հնարավոր կլինի իրականացնել մի հարթակում՝ Ձեր սեփական կայքում։ Այսինքն Դուք օգտագործում եք մի հարթակ, որը հարմար է թե՛ Ձեզ, թե՛ ձեր ուսանողների համար։ Բացի այդ, Ձեր սեփական կայքում կստանաք թեստեր կազմելու, Live դասեր անցակցնելու, ինչպես նաև մի քանի լեզվով կոնտենտ ունենալու հնարավորություն։
Վիդեոդասերի և վեբինարների վաճառք
Շատ ուսուցիչներ կարողանում են անկաշկանդ տեսախցիկի առաջ ներկայացնել իրենց մասնագիտական թեմաները։ Իսկ այս հարթակն օգտագործելով՝ նրանք կկարողանան «վաճառել» իրենց գիտելիքները՝ ստեղծելով վիդեոդասեր կամ վարելով վեբինարներ։ Իսկ քանի որ դրանք լինելու են սեփական կայքում, կապահովվի նաև ճանաչելիություն։
Այսօր կրթական ոլորտում մեծ դեր ունեն վիդեոդասերը։ Մարդկանց մի զգալի զանգված նախընտրում է նոր մասնագիետություն ու հմտություններ ստանալ վիդեո դասընթացների միջոցով իրենց հարմար ժամին և վայրից։ Այս մոտեցումն աստիճանաբար ընդունվում է նաև հայկական իրականության մեջ։ Օգտագործելով Uteach հարթակը՝ դասավանդողները կկարողանան «վաճառել» իրենց գիտելիքները՝ ստեղծելով վիդեոդասեր կամ վարելով վեբինարներ։
Uteach-ի հիմնական նպատակն օնլայն դասավանդման որակի բարելավումն է, ինչը կատարվում է մի շարք գործողությունների ավտոմատացման շնորհիվ։ Ներկայիս հնարավորություններով հարթակն ավտոմատացնում է թեստերի ստուգումը, ինչպես նաև հնարավորություն տալիս կազմելու ավտոմատացված դասացուցակ, ըստ որի իրականացվում են դասընթացները։
Օնլայն ուսուցումը կրթական ոլորտի ապագան է, իսկ Uteach-ը միտված է այս մշակույթը լիարժեք ընդունելի դարձնել նաև Հայաստանում։
Անկախ նրանից դասավանդում եք, թե ոչ (գուցե Ձեր մտքով երբեք նման բան չի էլ անցել), միևնույնն է, մտածեք այդ ուղղությամբ։ Դուք կարող եք Ձեր մասնագիտական գիտելիքները «փաթեթավորել» վիդեոդասերի տեսքով՝ մեկ անգամ նկարահանելով, և վաճառել դրանք ողջ կյանքում՝ երբեմն թարմացումներ անելով։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։