fbpx
Իրավական

Փորձել էր հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը

Անցած տարվա նոյեմբերի լույս 11-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը փորձել էր հրկիզել Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, նախնական հաշվարկով՝ առնվազն 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը ձեռք էր բերվել «Հանուն հաղթանակի» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հենց նախաձեռնության անդամներն էին նկատել այրվող հանդերձանքն ու հնարավորինս արագ մարել կրակը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Նշանակվեցին փորձաքննություններ։

Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հանցավոր արարքը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Խոսքը Եղվարդի բնակիչ 29-ամյա երիտասարդի մասին է։ Նա մարտի 1-ին հրավիրվեց տարածքային քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 3-ին մեղադրայլը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ