Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար պետտուրքի վճարման կարգը կփոխվի

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

«Ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը;

Փոխնախարարը մանրամասնեց, որ այն կազմակերպությունը, որը մրցութային կարգով իրավունք կստանա սպասարկել տվյալ երթուղին, օրենսդրական փոփոխություններից հետո կվճարի ընդամենը մեկ անգամ 100 հազար դրամ: Առաջարկվում է կարգավորումը կիրառել հունվարի 1-ից:

Ամենաթարմ