Լոս Անջելեսից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը թռիչքի ընթացքում գերազանցել է ձայնի արագությունը: Այս մասին հայտնել է Popular Mechanics ամսագիրը:
Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը 11 կմ բարձրության վրա հայտնվել է ուժգին քամու նեղ գոտում, ինչի հաշվին զարգացրել է 1285 կմ/ժ արագություն: Ձայնի արագությունը կազմում է 1062 կմ/ժ, իսկ տվյալ ինքնաթիռի արագությունը՝ 902 կմ/ժ:
Ինքնաթիռի օդաչուն թվիթերյան իր էջում գրել է, որ իր 25-ամյա կարիերայի ընթացքում նման համընթաց քամու չի հանդիպել:
Չնայած այսքան մեծ արագացմանը` ինքնաթիռը Լոնդոն է հասել նախատեսվածից ընդամենը 48 րոպե շուտ:
Almost 800 mph now never ever seen this kind of tailwind in my life as a commercial pilot !! (200 mph tailwind ) pic.twitter.com/0XGTkEP9EB
— PilotPete🛩️👨✈️ (@jetpeter1) February 19, 2019