Սեպտեմբերի 30-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
«Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
- Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ և լիազոր դեսպանին
- Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։